«Վիքին սիրում է Երկիրը 2014»․ հայաստանյան հաղթողները

Վերջապես, վերջապես հայտնի են Վիքին սիրում է Երկիրը 2014 ֆոտոմրցույթի հայաստանյան հաղթողները։ Առաջին տեղը զբաղեցրել է H-dayan մասնակիցը՝ «Դիլիջան ազգային պարկ» լուսանկարով։ Երկրորդ և երրորդ տեղերում են «Փետրախոտային տափաստան» և «Աժդահակ հրաբուխը» լուսանկարները, որոնք բեռնել են համապատասխանաբար Valen1988 և Sonashen մասնակիցները։

Դիլիջան ազգային պարկ

Փետրախոտային տափաստան

«Աժդահակ» հրաբուխը

4-10 տեղերը զբաղեցրել են հետևյալ լուսանկարները․

Այս 10 լուսանկարներն այժմ մասնակցելու են միջազգային մրցույթին․ միջազգային ժյուրին 15 երկրների ներկայացրած տեղական հաղթող լուսանկարներից ընտրելու է միջազգային հաղթողներին (հայաստանյան 10-յակի մրցակիցներին կարելի է տեսնել այստեղ

Հայաստանյան հաղթողիներնի որոշել է մրցույթի 1 կազմակերպչից և 2 լուսանկարչից բաղկացած ժյուրին՝ ընտություն կատարելով բեռնված 2184 լուսանկարներից։ H-dayan, Valen1988 և Sonashen մասնակիցները շուտով մրցանակներ կստանան Վիքիմեդիա Հայաստանի կողմից։ Հատուկ մրցանակ կստանա նաև ամենաշատ՝ 1197 լուսանկար բեռնած Armineaghayan մասնակիցը։

Նոր գործիք Հայերեն Վիքիպեդիայում

Գիտե՞ս, Վիքիպեդիայի զարգացմանը կարելի է մասնակցել ոչ միայն հոդվածներ ստեղծելով և խմբագրումներ անելով։ Վիքիպեդիայից մենք չէինք կարողանա օգտվել, չէինք կարողանա խմբագրել, եթե չլինեին տասնյակ ծրագրավորողներ, ովքեր մշտապես թարմացնում են ՄեդիաՎիքի ծրագրաշարը, ավելացնում նոր գործիքներ և վերացնում ծրագրային թերությունները։ Հայերեն Վիքիպեդիայում ավելացված վերջին գործիքը՝ WikiAutoDates֊ը հնարավոր է դարձրել կենսագրական հոդվածներից ծննդյան և մահվան թվականները ավտոմատացված եղանակով փոխադրել համապատասխան տարեթվերի և ամսաթվերի հոդվածներ։

Հունիսի 5֊ին Երևանի պետական համալսարանում գործիքը ստեղծած ծրագրավորող֊ուսանողները պատմում էին իրենց արած աշխատանքի մասին։ Նախագծի ղեկավար Հրանտ Խաչատրյանը ներկայացրեց, թե գործիքը ի՞նչ աշխատանքներ է անում։ Այն նախ որոնում է հոդվածի մեջ ծննդկան և մահվան թվականները՝ «կողմնորոշվելով» որոշ կաղապարներով և կետադրական նշաններով, ապա գտնում է տվյալ անձի ամենահարմար նկարագիրը (ասենք՝ «գրող, հրապարակախոս»)։ Այնուհետև գործիքը ստուգում է՝ արդյո՞ք տվյալները արդեն առկա չեն տարեթվի և ամսաթվի համապատասխան հոդվածներում։ Եթե ոչ, ապա խմբագրի հաստատումից հետո, այն ավելացնում է այդ հոդվածներում։

Հրանտ Խաչատրյանը նոր գործիքը ներկայացնելիս

Նախագծին մասնակցած ուսանողները պատմեցին, որ նախ սկսել են հաճախել Հրանտի կազմակերպած ՋավաՍկրիպտ ծրագրավորման խմբակին, ապա որոշել են իրենց ստացածը գիտելիքները գործնականում օգտագործելու համար ինչ֊որ օգտակար բան անել Վիքիպեդիայի համար։ Վերլուծելով իրենց առջև դրված խնդիրը, նրանք այն բաժանել են մի քանի քայերի ու ապա դրանք բաշխել ուսանողների մեջ։

Ուսանողներից մեկը՝ Գայանե Հովհաննիսյանը հիշում է․ «Յուրաքանչյուր շաբաթ հանդիպում էինք մեկ անգամ ու կիսվում արդյունքերով: Իհարկե, սկզբում դրանք այդքան էլ հուսադրող չէին, բայց ամենակարևորն այն էր, որ մեր կազմակերպիչը գիտեր ճիշտ աշխատել, և ես չեմ հիշում մի օր, որ հուսահատված վերադառնայի տուն:» Մեկ ուրիշ մասնակից, Անժելա Մարկոսյանը պատմում է․ «Սա իմ առաջին պրոյեկտն էր թիվում։ Շատ հետաքրքիր է թիմով աշխատելը։»

Նախագծին մասնակցած մյուս ուսանողներն են․ Թագուհի Ասատրյանը, Կարեն Համբարձումյանը, Մարիամ Հարությունյանը, Մարիամ Մարտիրոսյանը, Սարո Մարկոսյանը և Տիգրան Մամիկոնյանը։

Սեռերի հարաբերակցությունը Հայերեն Վիքիպեդիայում

Խմբագիրների սեռերի անհամամասնությունը սուր խնդիր է Վիքիպեդիայում (և քույր նախագծերում)։ Հարցումները ցույց են տալիս, որ նրանց 90%-ը տղամարդ է։ Պատճառները պարզելու համար Վիքիմեդիա Հիմնադրամն իրականացնում է հետազոտություններ և մշակել է ռազմավարություն՝ խմբագրողների բազմազանություն ապահովելու համար, սակայն մինչ այժմ կարծես քիչ բան է փոխվել։

Խմբագիրների սեռային կազմը ըստ մի քանի երկրներում (պատկերը Վիքիմեդիա Հիմնադրամից բլոգից)

Խմբագիրների սեռային կազմը մի քանի երկրներում (պատկերը Վիքիմեդիա Հիմնադրամից բլոգից)

Իսկ ինչպիսի՞ն է պատկերը Հայերեն Վիքիպեդիայում։ Մեր կատարած փոքրիկ հետազոտությունը ցույց է տալիս, որ այստեղ կանայք շատ ավելի մեծ տոկոս են կազմում՝ 37,7%, իսկ տղամարդիկ՝ 62,3%։ Հետազոտությունը հիմնված է 2014 թ․ մայիսի 29֊ին Հայերեն Վիքիպեդիայի 341 ակտիվ մասնակիցների ցանկի ուսումնասիրության վրա։ Նրանցից 215֊ի սեռը կարելի էր որոշել՝ մասնակցային անունի կամ իրական կյանքում ծանոթ լինելու շնորհիվ: Այդ 341 ակտիվ մասնակցից՝ 81-ը ամենայն հավանականությամբ կին է, իսկ 134֊ը տղամարդ (մնացած 127-ը՝ անորոշ)։ Ստացվում է հետևյալ պատկերը․

Սեռերի հարաբերակցությունը Հայերեն Վիքիպեդիայում

Սեռերի հարաբերակցությունը Հայերեն Վիքիպեդիայում

Կարևոր է նշել, որ ակտիվ մասնակիցների ցանկում ընդգրկված են բոլոր այն մասնակիցները, որոնք անցած ամսում առնվազն 1 խմբագրում են արել Հայերեն Վիքիպեդիայում։ Նրանցից շատերը ոչ միայն հայաստանցի չեն, այլ երբեմն նույնիսկ հայերենին չեն տիրապետում (օրինակ, պարզապես հաղորդագրություն են թողել Հայերեն Վիքիպեդիայի մեկ այլ մասնակցի էջում):

Հայերեն Վիքիպեդիայի 9֊ը ադմիններից կին է 2-ը (այսինքն 22,2%-ը)։ «Ղեկավար» դիրքում փաստորեն կանայք ավելի փոքր ներկայացվածություն ունեն։

«Վիքին սիրում է Երկիրը» մրցույթի ավարտին հաշված օրեր են մնացել

 «Հոնուտի ձոր» կիրճ, լուսանկարիչ՝ Sonashen

«Վիքին սիրում է Երկիրը» միջազգային լուսանկարչական մրցույթի ավարտին մնացել է ընդամենը 5 օր։ Անցած տարվա սեպտեմբերին կայացած «Վիքին սիրում է հուշարձաններ» ֆոտոմրցույթի նման այն նպատակ ունի համալրելու Վիքիպեդիա հանրագիտարանը, այս անգամ՝ բնության հուշարձանների և պահպանվող տարածքների լուսանկարներով։ Մրցույթի կազմակերպիչների խոսքերով, իրենց ցանկությունն է ոչ միայն աշխարհի խոշորագույն հանրագիտարանի ընթերցողին ծանոթացնել բնության գեղեցիկ տեսարանների հետ, այլև ուշադրություն գրավել բնապահպանական խնդիրներնի վրա։

Մրցույթն առաջին անգամ կազմակերպել է Ուկրաինայում՝ 2013 թվականին։ Այս անգամ դրան մասնակցում է 13 երկիր՝ այդ թվում Հայաստանը (Հայաստանի Հանրապետությունը և Արցախը միասին)։ Այս պահի դրությամբ մրցույթի շրջանակներում Վիքիպահեստ է բեռնվել ավելի քան 36.000 լուսանկար։ Հայաստանից բեռնված լուսանկարները շուրջ 1.800 են։ (Ամբողջական վիճակագրույթունը կարելի է տեսնել այստեղ։) Բոլոր այս լուսանկարները ունեն ազատ արտոնագիր, ինչը նշանակում է, որ դրանք կարելի է օգտագործել ցանկացած կերպ, ցանկացած նպատակով՝ հիշատակելով միայն հեղինակին և թողարկելով նույն ազատ արտոնագրով։

Ֆոտոմրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով պատրաստ է իր լուսանկարները թողարկել ազատ արտոնագրով։ Լուսանկարներում պետք է պատկերված լինի Հայաստանի որևէ բնության հուշարձան, պահպանվող տարածք, կենդանական կամ բուսական աշխարհի ներկայացուցիչ։ Մրցույթի ավարտից հետո ընտրվելու են Հայաստանի 10 լավագույն լուսանկարները, որոնք մասնակցելու են միջազգային մրցանակաբաշխությանը։

Մրցույթի միջազգային կազմակերպիչն է «Վիքիմեդիա Ուկրաինա» հասարակական կազմակերպությունը։ Հայաստանի մասնակցությունը մրցույթին համակարգում է «Վիքիմեդիա Հայաստանը»։Հղումներ․

post

«Գյումրի Վիքիակումբ»․ պաշտոնական բացում

Ակումբի գործունեության ներկայացումը տեղի կունենա ս/թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-14:00, «ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամի Գյումրու կենտրոնի դահլիճում՝ Շահումյան 69 հասցեով:

Ակումբի մասին

«Վիքիմեդիա Հյաստանը», ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Գյումրու ինֆոտուն» ռեսուրս կենտրոնի աջակցությամբ մարտի 8-ից ապրիլի 13-ը Գյումրիում անցկացրեց «Վիքիակումբ Գյումրի» ծրագիրը, որի նպատակն էր հանրապետության երկրորդ քաղաքում ձևավորել վիքիհամայնք ու համագործակցության միջավայր:

Ծրագրի շրջանակում անցկացվել է համացանցի, օնլայն կամավորության, Վիքինախագծերի նպատակի, փիլիսոփայության, տեխնիկական կառուցվածքի, գործիքակազմի, համալրումներ ու խմբագրումներ կատարելու ձևերի, համացանցում որոնման հիմունքների, առցանց էթիկայի վերաբերյալ 10 շաբաթ տևողությամբ տեսագործնական դասընթաց, որը մասնակիցներին հնարավորություն է տվել ինքնուրույն գործունեություն ծավալել և օգնել այլ խմբագրողների:

Այսուհետ ակումբի նպատակն է՝ նպաստել ազատ գիտելիքի ու բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, մասնակցել վիքի նախագծերի զարգացմանն ու աջակցել նոր մասնակիցներին:

Հայտնում ենք, որ յուրաքանչյուրը կարող է մասնակիցը դառնալ ակումբի գործունեությանն ու ազատ գիտելիքի հանրայնացմանը:

Միջոցառման օրակարգի մասին

Միջոցառման ընթացքում տեղի և մայրաքաղաքի փորձագետները ներկայացնելու են Վիքի նախագծերի կարևորությունն ու ձեռքբերումները, տեղական ու միջազգային միջոցառումներն ու ծրագրերը (Կոնֆերանսներ, Համագործակցության նախագծեր, «Մեկ հայ, մեկ հոդված», «Վիքին սիրում է գիտությունը», «Հայ ժամանակակից գրականությանն ընդառաջ», Մատենադարանի և Հանրագիտարանների խմբագրությունների հետ համագործակցություն, «Վիքին դպրոցներում և համալսարաններում», «Վիքին սիրում է հուշարձաները», «Վիքին սիրում է երկիրը»), զարգացման հեռանկարներն ու դրանց անդրադարձը Գյումրու վրա: Նախատեսվում է ազատ հարցուպատասխան և քննարկում:

 

Կոնտակտային անձ Գյումրիում՝ Կարեն Տերտերյան, հեռ. (095) 132-540

Տեղի կունենա Վիքիմեդիա Հայաստանի մամուլի ասուլիսը «Մեկ հայ` մեկ հոդված» արշավի վերաբերյալ

2014 թ․ մարտի 24-ին Վիքիմեդիա Հայաստան ՀԿ-ի և «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդման համատեղ նախաձեռնությամբ Հայերեն Վիքիպեդիայում մեկնարկել է «Մեկ հայ՝ մեկ հոդված» արշավը։ Այս միջոցառման մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ մարտի 27-ին, ժամը 13:00-ին՝ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

Մանրամասներ և մամուլի հաղորդագրությունը կարելի է գտնել այստեղ։

 

Մեկ հայ՝ մեկ հոդված

Վիքիպեդիան «Այբ» ավագ դպրոցում

Տաթև Եղիազարյան

Այս նախագիծը տվեց բազում գիտելիքներ, հաճույք՝ քանի որ հաճելի է, երբ հասարակությանը օգուտ ես տալիս, նոր ծանոթություններ և իհարկե հեղինակային փորձ։ Մի քիչ սկիզբն էր դժվար, բանաձևերը չէի կարողանում հիշել, հետո սովորեցի։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ հրաշալի էր։Տաթև Եղիազարյան

Փետրվարի 21-ին «Վիքիմեդիա Հայաստանը» կրկին այցելել էր Այբ ավագ դպրոց։ Առիթը Այբ ավագ դպրոցում իրականացվող «ՀՍՀ» վիքի-նախագծի 2-րդ փուլի ավարտը և 3-րդ փուլի մեկնարկն էր։ Այս նախագծին մասնակցող 23 աշակերտները Հայկական Սովետական Հանրագիտարանի նյութերը փոխադրել են Հայերեն Վիքիպեդիա՝ դրանք վերամշակելով ու վերստուգելով։ Մեկուկես ամսվա ընթացքում նրանք ընդհանուր առմամբ Հայերեն Վիքիպեդիայում ավելացրել են 801 հոդված։

«ՀՍՀ»-ից բացի Այբ ավագ դպրոցի աշակերտները նաև այլ վիքի-նախագծերի են մասնակցում, նրանք օրինակ շատ ակտիվ են «Թարգմանչի անկյունում»։ Այս նախագծի մասնակիցները թարգմանում են հատվածներ Վիքիպեդիայի օտար լեզուներով հոդվածներից և ավելացնում Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում, այդպիսով նպաստելով, որ Հայերեն Վիքիպեդիայի հոդվածները ևս բովանդակային առումով հարուստ լինեն։ Դեկտեմբեր-hունվար ամիսներին այս նախագծի մասնակիցները համալրել են 68 հոդված՝ թարգմանելով շուրջ 82 հատված։

Հայկ Ավետիսյան

Բոլոր երեք թիմերը հրաշալի աշխատանք են արել։ Արդեն զգացվում է, որ մասնակիցները լիարժեք խմբագրում են։ Կան ակտիվ ու բազմափորձ Վիքի-ակտիվիստներ, որոնք այս դպրոցականներից շատ բան ունեն սովորելու։Հայկ Ավետիսյան

Փետրվարին Հայերեն Վիքիպեդիայի փորձառու խմբագիրներից կազմված ժյուրին առանձնացրել է այս երկու նախագծերի ամենաակտիվ մասնակիցներին։ «ՀՍՀ» 2-րդ փուլի հաղթողներ են ճանաչվել Բ և Գ խմբերը, իսկ «Թարգմանչի անկյունի» առաջատարներն էին՝ Դավիթ Էլոյանը, Գևորգ Խանդամիրյանը և Կարինե Հովհաննիսյանը։

Փետրվարի 21-ին՝ Վիքիմեդիա Հայաստանը այցելելով Այբ աբագ դպրոց, խրախուսական մրցանակներ և շնորհակալագրեր հանձնեց այս աշակերտներին։ Միաժամանակ այդ օրը մերկնարկեց «ՀՍՀ» նախագծի 3-րդ փուլը, որը տևելու է մինչև ապրիլի 15-ը։ Այս անգամ աշակերտները կրկին խմբերի բաժանված աշխատելու են 5 հոդվածի բովանդակային ու որակական կատարելագործման վրա։ Փուլի ավարտից հետո ժյուրին կրկին կընտրի լավագույն վիքի-խմբագիրներին։


Վիքիմեդիա Հայաստանը շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որն իրականացնում է կրթական ծրագրեր՝ Հայաստանում Վիքիմեդիա-նախագծերը հանրայնացնելու և ազատ գիտելիքի ստեղծումն ու տարածումը խթանելու համար։ Այբ ավագ դպրոցից բացի, Վիքիմեդիա Հայաստանը նմանատիպ ծրագիր է իրականացնում Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։

Ծանո՞թ եք Վիքիպահեստին

Saimiri sciureusԳիտե՞իք, որ Վիքիպեդիան ունի քույր նախագծեր, որոնցից է օրինակ Վիքիպահեստը։ Այստեղ կարելի է բեռնել պատկերներ և մեդիաֆայլեր։

Եթե դու ունես ինքնուրույն ստեղծած լուսանկարներ, ասենք քո քաղաքի կամ գյուղի տեսարան, կենդանիների կամ առարկաների լուսանկարներ, դրանք կարող ես բեռնել Վիքիպահեստում։

Այս պահին Վիքիպահեստում արդեն կա շուրջ 20 միլիոն մեդիաֆայլ (պատկերներ, տեսանյութեր, ձայնագրություններ), որոնցից է նաև սկյուռանման կապիկի այս լուսանկարը։

Վիքի-խմբագիրները նշեցի Վիքիպեդիայի օրը

Երեկ Վիքիպեդիա հանրագիտարանը դարձավ 13 տարեկան։ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում վիքի-խմբագիրները տոնեցին Վիքիպեդիայի «տարեդարձը»։ Նրանցից՝ Հայերեն Վիքիպեդիայի 100.000-րդ հոդվածն ստեղծած մասնակցին՝ Արտաշես Թադևոսյանը Վիքիմեդիա Հայաստանի կողմից ստացավ մրցանակ։

Շնորհակալ ենք երեկույթի բոլոր մասնակիցներին։ Հուսով ենք շուտով կրկին կհանդիպենք :)

Ավելի շատ լուսանկարեր այստեղ։

Մեկնարկել է 2013 թվականի լավագույն հոդվածի քվեարկությունը


2011 թվականից սկսած Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցներն ամեն տարի ընտրում են տարվա լավագույն հոդված։ 2011֊ի լավագույն հոդված ճանաչվեց «Հռոմեական կայսրությունը», իսկ նախորդ տարի, 2012֊ին՝ «Դանիան»։

Այս տարի թեկնածու է առաջադրվել 7 հոդված։ Նոր թեկնածուներ կարելի է ավելացնել մինչև հունվարի 10-ը։ Իսկ քվեարկել կարող են Հայերեն Վիքիպեդիայում գրանցված բոլոր մասնակիցները՝ մինչև հունվարի 30-ը։ Մանրամասներին ծանոթանալ և քվեարկությանը մասնակցել կարող եք այստեղ։

Թող հաղթի լավագույնը։ :)